211652_close_icon

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է քաղաքացիների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count3927 դիտում article-date 21:38 27-09-2018
Սեպտեմբերի 27-ին ևս ոստիկանության պետն ընդունեց քաղաքացիների։ Վալերիյ Օսիպյանը, հաշվի առնելով ընդունելության հերթագրված քաղաքացիների քանակը, նրանց կընդունի նաև վաղը՝ սեպտեմբերի 28-ին՝ նրանց խնդիրներին անձամբ ծանոթանալու և հնարավորինս աջակցելու համար։ Սեպտեմբերի 27-ին ընդունելության եկած քաղաքացիների խնդիրները ևս բազմաբնույթ էին։ Ոստիկանության գործառույթներին առնչվող հարցերը Վալերիյ Օսիպյանը կարգավորեց տեղում, քաղաքացիերի ներկայությամբ զանգահարեց ստորաբաժանումների ղեկավարներին և տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։ Ոմանց հայտարարությունները կապված էին ոստիկանության ծառայողների գործողությունների հետ, ուստի այդ քաղաքացիները Վալերիյ Օսիպյանին հանդիպելուց հետո ուղեկցվեցին ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ հաղորդում տալու։ Ընդունելության էին եկել նաև քաղաքացիներ, որոնք, իրենց ներկայացնելով, նախկինում տուժել են հանցավոր գործողություններից և պահանջում էին գործի արդարացի քննություն։ «Ոստիկանության որևէ ծառայող այսօր կաշկանդված չէ. համոզված եղեք, որ ցանկացած դիմումի իմ հսկողությամբ ընթացք կտրվի և կկայացվի օրենքի տառին համապատասխան որոշում»,- բոլորին վստահեցրեց ոստիկանության պետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր