Ռեմզին հունվարի 18-ին «Յուվենտուսի» հետ պայմանագիր կկնքի
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմզին մոտ օրերս պաշտոնապես կդառնա «Յուվենտուսի» խաղացող:
Ուելսցին թուրինյան ակումբի հետ արդեն հունվարի 18-ին պայմանագիր կկնքի:
Պայմանագիրը նախատեսված է 5 տարով, ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 7,5 մլն եվրո:
Նշվում է, որ «Արսենալը» ցանկանում է Ռեմզիի համար ստանալ 20 մլն եվրո, սակայն «Յուվեն» մտադիր է գինը նվազեցնել՝ օգտվելով այն հանգամանքից, որ Ռեմզիի պայմանագիրն ավարտվում է այս ամռանը: