Մեսին արդեն մտածում է, թե ինչ հագուստով լինի «Ոսկե գնդակը» ստանալիս. ծաղրանկար
Ծաղրանկարիչ Օմար Մամոնիի հերթական աշխատանքը նվիրված է հունվարին Ցյուրիխում կայանալիք ֆուտբոլային մրցանակաբաշխությանը, որի ժամանակ հայտնի կդառնա նաև տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակի» նոր տիրակալը:
Իսկ քանի որ բոլորը, այդ թվում՝ Լիոնել Մեսին, չեն կասկածում, որ «Ոսկե Գնդակը» 5-րդ անգամ կստանա «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը, ապա Մեսիին մնում է միայն համապատասխան հագուստ ընտրել մրցանակը ստանալիս: