83179 դիտում
18:03 02-01-2019
Արարատի մարզի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում հանցագործությունների թիվն օր-օրի ավելանում է, իսկ բացահայտողները տեղում դոփում են
Վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է անձնական ունեցվածքի, ավտոմեքենաների գողությունների թիվը։ Մարզերում, կարելի է ասել, առաջնային տեղ է գրավում Արարատի մարզը։
Նշված մարզերն ընդգրկող Արարատի, Արտաշատի, Մասիսի և Վեդիի բաժիններում բողոքներն արդեն կարելի է համարել մի քանի հաստափոր հատոր, մինչդեռ մարզի ոստիկանությունը իր ղեկավար կազմով չի կարողանում հայտնաբերել բազմաթիվ բնակարանային գողերի, ովքեր, ասես, անորսալիներ լինեն տեղի ոստիկանների համար։
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ն առաջիկայում նյութեր է հրապարակելու այն քաղաքացիներից ստացված բողոքների վերաբերյալ, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնում, որ ոչ մի լուրջ բնակարանային գողություններ Արարատի մարզում չի բացահայտվում, մինչդեռ տարածքների ոստիկանապետերը մեկ բանկա թթու կամ կոմպոտ գողացողին այնպես են ներկայացնում հանրությանը, որ՝ «տեսեք-տեսեք, դարի հանցագործությունն ենք բացահայտել»։
Եթե ԽՍՀՄ տարիներին չբացահայտված հանցագործությունների թիվն անցնում էր հինգը, ապա այդ տարածքի միլպետը հրաժեշտ էր տալիս իր աթոռին, փոխարենը նշանակվում էր ավելի բանիմաց մարդ, օպերատիվ իրավիճակին տիրապետող անձ, մինչդեռ Արարատի մարզում կատարված հանցագործությունների թիվն այնքան շատ է, որ մարդիկ ասում են. «Այդ թիվը կարլի է համեմատել Սասնա էպոսի հայտնի այն դրվագին, երբ Դավիթը, տեսնելով Մըսրա զորքը, ասում էր՝ երկնքի աստղերին հաշիվ կա, Մըսրա զորքին հաշիվ չկա»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9480 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին