Պայթյուն՝ Արարատի մարզում. կա զոհ. Մասիսում ոչ միայն չի նվազում հանցագործությունների թիվը, այլ նաև կա աճ՝ ողբերգական դեպքերի. իսկ տեղի ոստիկանապետը տեղում դոփում է
Վերջերս ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ամփոփման նպատակով այցելել է Արարատի մարզ: ՆԳ նախարարի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանի ներկայությամբ մարզի քրեական ոստիկանության պետը, համայնքային ոստիկանության տարածքային բաժինների պետերը ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները:
Արդյոք Ա. Սարգսյանն ու Ա. Ղազարյանը տեղեկացված են եղել, որ Մասիս քաղաքում ոչ միայն չի նվազում հացագործությունների, այդ թվում՝ գողությունների դեպքերը, այլև կա ողբերգական դեպքերի աճ, ու դրա հիմնական պատասխանատուներից մեկը ոստիկանության Մասիսի բաժնի պետ Լևոն Անտոնյանն է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 3-ին հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Մասիս քաղաքում:
Այդ օրը՝ ժամը 21:50-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել (մինչդեռ շատ ոստիկանական բաժիններում ոչ թե հիվանդանոցից է ահազանգ ստացվում, այլ օպերատիվ տեղեկություններով, ինչը նշանակում է, որ այդ բաժիններում համագործակցություն կա քաղաքացիների հետ, ովքեր վստահում են այդ բաժինների ոստիկաններին ու կատարված դեպքերի մասին ոստիկաններն իմանում են), մինչդեռ Մասիսի ոստիկանությունում կարծես թե առաջնորդվում են «ես չիմացա թե ինչպես» սկզբունքով:
Այդ օրը Մասիսի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ կանչով մեկնել են Խաչփառ գյուղի 6-րդ փողոց, որտեղ հարազատները հայտնել են, որ գազի պայթյունի հետևանքով մահացել է նույն գյուղի բնակիչ 41-ամյա Երվանդ Խ.-ն, ում մարմինը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Բավականին ուշացումով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ և պարզվել է, որ ժամը 20:30-ի սահմաններում Երվանդ Խ.-ն իրենց տանը կից ավտոտնակում իր կողմից շահագործվող «GAZ 2410» մակնիշի ավտոմեքենայի ընթացամասերի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու ժամանակ գազի «ֆարսունկա» (բալոնչիկով) տաքացրել է ավտոմեքենայի առջևի ձախ ընթացամասը, ինչի հետևանքով առաջացել է պայթյուն և Երվանդ Խ.-ն տեղում մահացել է:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։