211652_close_icon

Ռումինիայի ազգային ուղևորափոխադրողը նախատեսում է իրականացնել չվերթ Բուխարեստ-Երևան ուղղությամբ

views-count4055 դիտում article-date 13:50 29-12-2018
Ռումինիայի «Tarom» ավիաընկերությունը հայտարարել է, որ նախատեսում է իրականացնել ծառայություն Բուխարեստ-Երևան ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Financial-news»-ին, ընկերությունը տեղեկացրել է, որ ուղիղ չվերթների իրականացմամբ ակնկալվում է երկու երկրների միջև զարգացնել եւ ընդլայնել առեւտրային եւ տնտեսական հարաբերությունները՝ ներառյալ զբոսաշրջությունը: «Tarom»-ը Ռումինիայի ազգային փոխադրողն է, այն երկարամյա փորձ ունեցող խոշոր ընկերություն է: Ռումինիայի կառավարությունը ընկերությունում ունի 95 տոկոս բաժնեմաս:

Նմանատիպ նյութեր