4837 դիտում
23:20 27-12-2018
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ին ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
[b]Դժվարանցանելի են Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները:
Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սարավան-«Զանգեր» հատվածում, Լոռու մարզում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Տավուշի մարզի Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սյունիքի մարզի Գորայք գյուղում և «Մեղրու սար» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում՝ ձնաբուք:[/b]
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
979 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1027 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
733 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան