211652_close_icon
views-count8546 դիտում article-date 23:16 13-12-2016

Ժամը 23:00-ի դրությամբ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Ամասիա -Զարիշատ ավտոճանապարհները: [color=#CC0000]Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, իՍարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով: Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ-Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Նմանատիպ նյութեր