211652_close_icon
views-count2996 դիտում article-date 23:07 27-12-2018

Կանխվեց թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օրերս, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցները մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացան։ Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ենթարկվեց Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվեց «Տրամադոլ» դեղամիջոցի «200» և «100» գրառմամբ՝ ընդհանուր 20 հաբ։ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության՝ հաբերում հայտնաբերվել էր «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։ Դեկտեմբերի 2-ին, Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր