211652_close_icon
views-count3478 դիտում article-date 18:49 23-12-2018

Մակրոնը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել զանգվածային անկարգությունների մասնակիցների հանդեպ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել «դեղին բաճկոններ» շարժման մասնակիցների հանդեպ, որոնք բողոքի ակցիաների ժամանակ ավիրածություններ են արել: Այս մասին նա հայտարարել է Չադ կատարած երկօրյա այցի ընթացքում: Մակրոնը նշել է, որ երկու օր ուշադիր հետևել է երկրում ընթացող իրադարձություններին և անկարգությունների մասին օպերատիվ տեղեկություններ ստացել ներքին գործերի նախարար Կրիստոֆ Կաստաներից: «Ակնհայտ է, որ ֆրանսիական արդարադատությունը խիստ միջոցներ է ձեռնարկելու օրինախախտների նկատմամբ», ասել է Ֆրանսիայի նախագահը: Նրա կարծիքով, այժմ երկրին անհրաժեշտ են կարգուկանոն, համաձայնություն և միասնություն, քանի հենց դրանվ շնորհիվ կարելի է առաջ շարժվել և վերացնել բոլոր տարաձայնությունները: Նշենք, որ միայն վերջին երկու օրում Փարիզի փողոցներ են դուրս եկել մոտ 3 հազ. մարդ, իսկ ամբողջ երկրում՝ 24 հազ.:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր