Մեզ մշակութային քաղաքականություն պետք է միանշանակ. Հայկ Բալանյան
Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ես վստահ չեմ, պետք է մեզ Մշակույթի նախարարարություն, թե ոչ, բայց որ մշակութային քաղաքականություն պետք է՝ միանշանակ է:
ԱՄՆ չունի այդ նախարարությունը, որովհետև Օպերայի ֆինանսավորումը անում են էլիտաները, այս կամ այն ձևով, Հոլիվուդի հզորությունը թույլ է տալիս ամերիկյան կենսակերպը արմատավորել նույնիսկ սահմաններից դուրս, ու մեծ շուկայում յուրաքանչյուր երաժշտական խումբ. իրլանդական, գերմանական ու տեխասյան՝ իր տոմսերը կվաճառի ու չի կորի: Փողը կա ու փող տալու մշակույթը (էլի մշակույթ է, չէ՞), ավանդույթը կա:
Եթե գտնենք բավարար բարեկենդաններ, որ կպահեն Մերանգուլյան, Կոմիտասի քառյակ, պատկերասրահներ, թանգարաններ, կամ գցենք տեղական բյուջեի վրա, չնայած Ազգային պատկերասրահը ոնց գցես՝ ապա խնդիր չկա:
Եթե ոչ, իսկ հաստատ այդպես է լինելու, ուրեմն պիտի փող տաս, եթե փողից բարձր բան քո համար կա՝ մշակույթը, ու ազգային մշակույթը:
Թե էդ փողը ով է տալու, ինչպես է որոշվելու, ով է որոշելու, ինչ ծրագրով է լինելու՝ այլ հարց է: Մարմիններ պիտի լինեն: Բայց այն որ ապարատը անիմաստ ուռճացված է՝ համաձայն եմ:
ՀԳ. 20 հոգանոց Նախարարություն չի լինում, ու ես հակված եմ նրան, որ Նախարարությունը միայն համակարգի ու հաշվապահություն անի, իսկ գեղարվեստական մասը պիտի ստեղծագործական միությունները և/կամ հանրային հանձնաժողովները անեն: