13524 դիտում
22:49 12-01-2019
Հայկ Բալանյան. Նայեցի Մհեր Ենոքյանի կնոջ ասուլիսը. չհամոզեց
Տնտեսագետ Հայկ Բալանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նայեցի Մհեր Ենոքյանի կնոջ ասուլիսը։ Տվյալ դեպքում ինքը իր կինն է, այլ կարգավիճակ չկա:
Չհամոզեց։ Բա կինն ես, մի հատ չես իմացել սպանելու պատճառը որն է՞, որ դու էլ չգիտես։
Մեր քրֆրեց, սպիտակ փոշի, դիպլոմատ, փոփոխված ցուցմունքներ, քրիստոնեություն, հրեական անուն, ինչքան երևակայությունը հերիքել է՝ այլ մարդկանց մանիպուլացրել է։
Մհեր Ենոքյանի ձեռագիրն է. գործել ուրիշի ձեռքերով՝ մնալով ստվերում։ Էդ ինչ կտեր է՞ տվել Արամ Հարությունյանին ու իր ազգականներին, որ այլ վարկածներ առաջ բրդեն ու գործը առավելագույնս խճճեն, բայց իրականը չասեն:
Բայց չի օգնել. դիակը կա, եղել են երկուսով, խմբի լիդերը ինքն է։
Իսկ շարժառիթը մինչև հիմա չեն ասում։
Իմ վարկածով այլ ծանր հանցագործություն են թաքցրել՝ Իոսիֆին սպանելով։ Մի բան պատահաբար իմացել է, կամ անուղղակի հանցակից է եղել, խիղճը տանջել է, ուզեցել է գնալ, հանձնվել, սրանք էլ գժված սպանել են։
Այլ բացատրություն, թե ինչու են այդպիսի վայրագությամբ սպանել Իոսիֆին՝ չկա։
Ես ոստիկան լինեի, 1996թ. սպանությանը նախորդող ամիսներին չբացահայտված ծանր հանցագործություները, անհետ կորածների գործերը կզննեի»:
Նմանատիպ նյութեր
2933 դիտում
23:28 22-12-2018
Մեզ մշակութային քաղաքականություն պետք է միանշանակ. Հայկ Բալանյան
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը