16870 դիտում
02:10 22-12-2018
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում առավոտից տոնական եռուզեռ էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցում առավոտից տոնական եռուզեռ էր: Օրը լցված էր սիրո ու համերաշխության լիցքերով:
Ժամը 10:00 2-5 տարեկանների, ծնողների, դաստիարակների տոնախմբությունն էր: Երբ երգում, պարում են բոլորը, ուրախ են բոլորը. այսպիսին է ամանորը: Արևելյան դպրոցում էին ՀՀ նախադպրոցական հաստատությունների կրթահամալիրում վերապատրաստվողները, Սասունիկի մանկապարտեզի աշխատողներ, ծնողներ, տոնին միացավ նաև ԿԳՆ նախադպրոցական բաժնի մասնագետ Թեհմինե Կարախանյանը:
11:30-ից սկսվեց 1-3-րդ դասարանցիների ծնողների, սովորողների ամանորի Ս. Ծնունդի տոնախմբությունը:
Իսկական համայնքային ծես, որին մասնակկցում էին մեծով, պստիկով:
13:00 սկսվեց 4-5-րդ դասարանցիների Համերգ-մյուզիքլը…
Օրն ամփոփվեց ուսուցիչների ավանդական խորհրդավոր ընթրիքով:
Տեսանյութ-ֆիլմերին սպասեք տոնական օրերին…
Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ…
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 482+
482+