Արթուր Վանեցյանը ազդարարեց արտոնագրային մրցաշրջանի սկիզբը
Դեկտեմբերի 21-ին` ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ ՀՖՖ Արտոնագրման բաժնի կողմից կազմակերպված սեմինար-հանդիպում ՀՀ ֆուտբոլային ակումբների արտոնագրման և ֆինանսական պատասխանատուների հետ, որը վարում էր ՀՖՖ Արտոնագրման բաժնի պետ Վահան Բերակչյանը:
2018թ. դեկտեմբերի 20-ին հրապարակվեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի ամենամյա ծրագրային հայտարարությունը, որն [url=http://www.ffa.am/uploaded/2018/FFA%20President%20Annual%20Statement%202019-20%20Season_1.pdf]ազդարարում է[/url] արտոնագրային մրցաշրջանի սկիզբը:
Այն արտոնագրերը, որոնք կտրվեն ակումբներին մրցաշրջանի ընթացքում, հիմք են հանդիսանալու և մարզական որակավորում ձեռք բերելու պարագայում իրավունք են ընձեռելու նրանց մասնակցել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնությանը և ՈՒԵՖԱ-ի ակումբային պաշտոնական մրցաշարերին նույն մրցաշրջանի ընթացքում:
2019/2020 թթ. Արտոնագրման մրցաշրջանին մասնակցում են նաև Հայաստանի Առաջնության Առաջին խմբում հանդես եկող «Էրեբունի», «Յունիոր», «Երևան» և «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբները:
Սեմինար-հանդիպման ընթացքում ակումբների արտոնագրման հարցերով պատասխանատուներին ներկայացվեցին բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ մրցաշրջանի համեմատ՝ կապված արտոնագրման չափանիշների հետ:
Հանդիպման ժամանակ ակումբների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու այն պահանջների հետ, որոնք նրանք պետք է ներկայացնեն մինչև փետրվար՝ արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի շրջանակներում:
Այդ փաթեթի հիման վրա՝ մարտ ամսին Ազգային արտոնագրեր ստանալու դեպքում, ակումբները իրավունք կունենան մասնակցելու ՀՀ Բարձրագույն խմբի՝ օգոստոսին մեկնարկող նոր մրցաշրջանին:


