211652_close_icon
views-count2112 դիտում article-date 23:08 21-12-2018

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը կազմակերպել է ամանորյա երաժշտական միջոցառում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Մոսկվայի «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամը՝ նախագահ Անժելա Ստեփանյանի գլխավորությամբ, հիմնարկի անձնակազմի հետ համատեղ կազմակերպել էր ամանորյա երաժշտական միջոցառում։ Տոնակատարությանը մասնակցում էին նաև Նադեժդա Սարգսյանի անվան «Դո-ռե-մի» վոկալ ստուդիայի սաները: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Հայաստանում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները, Արգենտինայի Հանրապետության հյուպատոսը և Լիբանանի Հանրապետության դեսպանը: Վերջինս համերգի ավարտից հետո հանդիպեց լիբանանցի դատապարտյալի հետ, զրուցեց պահման պայմաններից և հուզող հարցերից: Նպատակ ունենալով աջակցել հայրենիքից հեռու, օտարության մեջ գտնվող օտարազգի ազատազրկված անձանց՝ միջոցառման մասնակիցները, հայերենից բացի, հնչեցրին նաև կորեերենով, ֆրանսերենով, իտալերենով, պարսկերենով և այլ օտար լեզուներով կատարումներ, ինչը բավական մեծ ցնծությամբ և ակտիվությամբ ընդունվեց թե՛ դատապարտյալների և թե՛ հյուրերի կողմից: Համերգի ավարտին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Խաչիկ Հարությունյանը շնորհակալության և երախտիքի խոսքեր հայտնեց «Զվարթնոց» հայկական մշակութային հիմնադրամին՝ միջոցառումը նախաձեռնելու և կազմակերպելու համար, ինչպես նաև մասնակիցներին, ներկաներին՝ նշելով, որ նման միջոցառումների իրականացումը քրեակատարողական հիմնարկներում յուրովի փորձ է մի փոքր փոխելու և աշխուժացնելու դատապարտյալների առօրյան: Ներկա դատապարտյալներին, որոնց թվում էին նաև ցմահ ազատազրկման դատապարտվածները, միջոցառման վերջում «Զվարթնոց» հիմնադրամի նախագահ Ա. Ստեփանյանը, հիմնարկի պետ Խ. Հարությունյանը հանձնեցին հատուկ շնորհակալագրեր ակտիվ մասնակցության համար: Իսկ դատապարտյալները, որպես շնորհակալական խոսք, «Զվարթնոց» հիմնադրամի անդամներին և «Դո-ռե-մի» ստուդիայի սաներին նվիրեցին իրենց ձեռքի աշխատանքները: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր