946 դիտում
10:44 16-12-2023
«Ազգային թատրոն և բեմարվեստի հիմունքներ» թեմայով թատերականացված մեծ միջոցառում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանի գլխավորությամբ կազմակերպվել և իրականացվել է «Ազգային թատրոն և բեմարվեստի հիմունքներ» թեմայով թատերականացված միջոցառում։
Մինչ այս, ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալները, այդ թվում նաև՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք, մասնակցել են վերոնշյալ թեմայով կազմակերպված դասընթացներին, որոնց իրականացմանն օժանդակել են Հայաստանի մշակույթի գործիչների միությունը, ինչպես նաև՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։
Միջոցառումը նվիրված է եղել հայկական թատրոնին մ․թ․ա․ մինչև մեր օրերը։ «Ժամանակը և թատրոնը» թեմայով ներկայացմամբ ազատազրկված անձինք իրենց ճկուն դերասանական խաղով և տարբեր պատմական հերոսների միջոցով փորձել են հանդիսատեսին հնարավորինս պատկերավոր հասցնել ազգային թատրոնի զարգացման փուլերը և առանցքային ժամանակաշրջանները։
Բեմադրության իրականացմանն ու հերոսների գրագետ խոսքի ձևավորմանն իրենց մասնագիտական օգնությունն են ցուցաբերել նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ուսուցիչները։
Միջոցառումն անցել է ջերմ և տպավորիչ մթնոլորտում, իսկ ավարտից հետո Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից միջոցառման բոլոր մասնակից դատապարտյալները պարգևատրվել են հավաստագրերով։
Հիմնարկի ինքնագործ մշակութային միավորման և Հայաստանի մշակույթի գործիչների միության կողմից Մուշեղ Մխիթարյանը, ներկա գտնվելու և իրենց նախաձեռնությունը քաջալերելու համար, շնորհակալագրեր է հանձնել Քրեակատարողական ծառայության և «Արմավիր» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցիչներին, «Նուռ» հեռուստաընկերության տնօրեն Արփինե Բաբախանյանին, «Մաչանենց» թատրոնի տնօրեն Գրիշա Մնոյանին, «Էլ Մար» արվեստի ինստիտուտի տնօրեն Արմեն Դալլաքյանին, «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Սերյան Չիլինգարյանին և «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նարե Հովհաննիսյանին։
Ազատազրկված անձինք շնորհակալական խոսքեր են հղել բոլոր օժանդակողներին՝ հույս հայտնելով, որ նրանց օգնությամբ և իրենց ջանասիրությամբ նմանատիպ միջոցառումների իրականացումը կլինի շարունակական։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
3167 դիտում
19:39 25-12-2019
Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է հոգեբանների ընդունելություն՝ ՀՀ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Այս բաժնից
562 դիտում
18:46 05-02-2025
Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին
1267 դիտում
18:28 05-02-2025
ՀՀ-ում 2024 թ. ծնելիության անկում է գրանցվել, ամուսնալուծությունները շատացել են
1114 դիտում
18:14 05-02-2025
Կթվայնացվեն Հայաստանում կնքվող աշխատանքային պայմանագրերը