Բունդեսլիգայում «Բորուսիան» առաջին պարտությունը կրեց, իսկ Ալկասերը՝ ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բունդեսլիգայի 16-րդ տուրում առաջատարը՝ Դորտմունդի «Բորուսիան» արտագնա խաղում 1:2 հաշվով պարտվեց Դյուսելդորֆի «Ֆորտունային»:
Սա այս առաջնությունում Լյուսեն Ֆավրի թիմի առաջին պարտությունն էր: Մինչ այդ 15 խաղում «Բորուսիան» 12 հաղթանակ էր տարել, 3 անգամ ոչ-ոքի խաղացել և 39 միավորով առաջին տեղում է: Այժմ նրա առավելությունը 2–րդ տեղում ընթացող Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրճատվեց մինչև 6 միավոր:
Փոխարենը Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ սահմանեց «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը: Վերջինս երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով, խփեց թիմի միակ գնդակը:
25-ամյա իսպանացին արդեն 10 գոլ է խփել, բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում փոխարինման դուրս գալով և դա մրցաշարի նոր ռեկորդ է:
Ընդհանուր առմամբ Ալկասերը 11 խաղում 12 գոլ է խփել: