211652_close_icon
views-count85801 դիտում article-date 22:22 14-11-2016

Մհեր Ղալեչյան. Մեր ժյուրիի անդամները տաղանդ գտնելու մակարդակը չունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան օգտատեր Մհեր Ղալեչյանն իր [url=https://www.facebook.com/mher.ghalechyan]էջում[/url] անդրադարձել է «Շանթ» հեռուստաընկերության «X-Factor 4» երաժշտական նախագծի լսումների ժամանակ Եղիշե Աղաջանյանի աղմուկ հանած կատարմանը և ժյուրիի վարքագծին: «Այն, որ «X Factor»-ի ժյուրիի անդամների` հատկապես Գարիկի պահվածքը նման աղմուկ է հանել, որ «կայֆեր» են բռնում 17-ամյա տղայի վրա, որը առաջին անգամ գյուղից նման միջավայրում է հայտնվել, կցանկանայի հետևյալն ասել: Ուրեմն, 1946 թվականին Տոկիոյում, մի հատ ճապոնական կինոընկերություն մրցույթ է հայտարարում` նոր դերասանների ընդունելության համար: 4000 մարդ է մասնակցում այդ մրցույթին: Հարյուրից մեկին պետք է վերցնեն: Մի հատ ջահել` բանակից նոր զորացրված, 2-րդ համաշխարհային պատերազմին մասնակցած տղա է մտնում սենյակ, որտեղ մրցութային հանձնաժողովն է: Հիմա սրան հարցեր են տալիս, սա էլ պատասխանում է: Շատ բռի պահվածքով, չոր, կոշտ ու կոպիտ տոնով պատասխանելով, զգացվում է, որ բանակի թոզը դեռ վրան է: Զինվորին բնորոշ չոր, պարզ ու ուղղամիտ ոճով է խոսում: Մի խոսքով, որևէ տպավորություն չի թողնում հանձնաժողովի վրա, սրան ասում են` ազատ ես, թող գնա, կինոն քո համար չի: Ու երբ այս ջահելը շրջվում է և սկսում է քայլել դեպի դուռը, հանձնաժողովի նախագահին (կարծեմ, ազգանունը Յամամոտո էր) շատ է դուր գալիս նրա քայլվածքը: Դրա մեջ ինչ որ արժանապատվություն, գեղեցկություն, վեհություն է զգում: Այդ տղան աներևույթ ինչ որ հպարտությամբ ու բնական արտիստիզմով է շրջվում և հեռանում: Հանձնաժողովի նախագահը նրան ետ է կանչում ու աշխատանքի ընդունում: Այդ երիտասարդի անունն էր Տոսիրո Միֆունե: Ընդամենը 4 տարի անց ինքը «Ռասյոմոնից» հետո կդառնա համաշխարհային կինոյի աստղերից մեկը: Մեր ժյուրիի անդամները երբևիցե չեն փորձում «X Factor»-ի մասնակիցների մեջ զգալ, փնտրել տաղանդը: Այդ մակարդակը չունեն: Իրենք ճիշտ հակառակն են անում. մարդու մեջ փորձում են սպանել ցանկացած դրական ձիրք, լուսավոր կետ: Որ դրա ֆոնին ցույց տան իրենց կարևորությունը, որ ցույց տան, թե իբր իրենցից է կախված մարդուն տաղանդ դարձնել-չդարձնելու «միսիան»: Որ տաղանդը իրենք են, դրա համար են նստած ժյուրիի աթոռին: Դրա համար էլ այդքան խղճուկ տեսք ունեն: Ինչ հագուստ էլ կրեն, անընդհատ թվում է, թե ծաղրածուի հագուստի մեջ են: Ի դեպ, այս ամենը վերաբերվում է մեր մոտ անցկացվող նմանատիպ այլ մրցույթներին: Իսկ այդ ջահել տղան միգուցե 4 տարի անց մեզ համար բացահայտում լիներ: Բոլոր դեպքերում, իր կյանքն առջևում է»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր