Հաջորդ տարվանից դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով. Արսեն Թորոսյան
Հայաստանում չգրանցված, բայց խիստ անհրաժեշտ և դժվար ճանապարհներով ներմուծվող դեղերը հաջորդ տարվանից հնարավոր կլինի ներմուծել պետական գնումներով:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:
«Որոշումն ընդունել ենք երկու շաբաթ առաջ: Առաջինը երկիր կմտնեն ու երեխաներին անվճար կհասնեն հակաուռուցքային դեղամիջոցները»,-նշված է Ա. Թորոսյանի գրառման մեջ։