211652_close_icon
views-count1103 դիտում article-date 16:38 05-05-2017

Մայիսի 1-ից պետական գնումներով միս պետք է ձեռք բերվի միայն սպանդանոցներից. ՍԱՊԾ

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից: Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար: ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշում [align=center]N Ոլորտային դասակարգումը Կատարման ժամկետը [/align]1 [align=center]Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում 2017 թվականի մայիսի 1-ից 2 Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2017 թվականի նոյեմբերի 1-ից 3 Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում 2017 թվականի նոյեմբերի 1-ից 4 Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի ապրիլի 1-ից 5 Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի մարտի 1-ից 6 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում 2018 թվականի հունիսի 1-ից 7 ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, [/align] Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) 2018 թվականի հուլիսի 1-ից։ Ծառայությունը, պարբերական հանդիպումների միջոցով, կշարունակի սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ոլորտի տնտեսավարողներին:

Նմանատիպ նյութեր