2024 դիտում
11:08 18-12-2018
Տասնյակ օգտատերեր Լուկաշենկոյի ասածներն ընկալում են որպես «Առավոտի» կարծիք․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնրոդողը գրում է․ «Մի քանի օր առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել, մասնավորապես, իր երկրի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, այդ առիթով Նիկոլ Փաշինյանի քննադատությանը: Երեկ համացանցում է հայտնվել այդ ասուլիսի առավել սկանդալային մասը, որտեղ Բելառուսի նախագահն, ըստ էության, կշտամբում է վարչապետ Փաշինյանին, որ վերջինս չի համարձակվում նույն զենքի վաճառքի հարցով քննադատել Պուտինին: Լուկաշենկոն իր մտքերն արտահայտում է երկրի ղեկավարին ոչ պատշաճ բառապաշարով, ներկայացնում է փակ հանդիպման իր միակողմանի վարկածը և միտումնավոր կերպով փոխում է շեշտադրումները:
Մեր՝ Հայաստանի քաղաքացիներիս մտահոգությունն այն չէ, թե ով որ տեղն է զբաղեցնում Ադրբեջանի հետ զենքի առևտրում: Մեր խնդիրն այն է, որ Ռուսաստանն ու Բելառուսը, որոնց հետ մենք, կարծես թե, նույն ռազմաքաղաքական դաշինքում ենք, զենք են վաճառում Ադրբեջանին, և այդ զենքն ուղղված է մեր պետության, մեր երեխաների դեմ: Մենք կոնֆլիկտ ունենք մեր հարևանների հետ, և, մեղմ ասած, բնական չէ, որ մեր «դաշնակիցները» զինում են մեր հակառակորդին: Այնպես չի, որ վարչապետը նույնը Պուտինին չի ասել (ինչը երեկ հաստատել է նաև Փաշինյանի մամուլի քարտուղարը), և հետևաբար Բելառուսի նախագահի զուգահեռները նույնպես տեղին չեն: Չեմ կարծում, որ Լուկաշենկոն այդքանը չի հասկանում, պարզապես խոսակցությունը տանում է այլ ուղղությամբ:
Ինձ թվում է՝ թե՛ զենքի վաճառքի և թե՛ Լուկաշենկոյի ասածների նկատմամբ հայաստանցիների և ընդհանրապես հայերի վերաբերմունքը միանշանակ է: Բայց այստեղ մի ներքին խնդիր է առաջանում, որը կապված է մեր մեդիագրագիտության հետ: Հայաստանյան լրատվամիջոցները, բնականաբար, պարտավոր են տեղեկացնել այն մասին, թե ինչ է «բարեկամ» երկրի ղեկավարն ասում իր և մեր երկրի վարչապետի զրույցի մասին: Բայց տեղեկացնելը տարօրինակ հետևանքների է բերում. համացանցի մի քանի տասնյակ օգտատերեր Լուկաշենկոյի ասածներն ընկալում են որպես «Առավոտի» կարծիք («հոդված») և իրենց մշակութային մակարդակին համապատասխան գնահատական են տալիս լրատվամիջոցին: Ոմանք էլ սկզբնաղբյուր են պահանջում՝ չնայած Լուկաշենկոյի ասուլիսի համապատասխան հատվածը կցված է և պետք է ընդամենը չզլանալ, բացել հղումը և դիտել 49 վայրկյանանոց տեսագրությունը:
Ես ամենևին չեմ նեղվում այդ գնահատականներից՝ թող բոլոր այդ «ջղային» օգտատերերն առողջ ու երջանիկ լինեն: Ինձ այլ բան է հետաքրքրում՝ արժե՞ արդյոք նրանց բացատրել, թե ինչով է տարբերվում օտար երկրի ղեկավարի ասուլիսի վերծանումը «Առավոտի» հեղինակային նյութից: Թե՞ անիմաստ է նման բացատրությունների վրա ժամանակ ծախսելը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
11341 դիտում
09:13 27-08-2021
Մոսկվան Անկարային ընկալում է որպես պրագմատիկ գործընկեր, իսկ Բաքվին՝ որպես արժեքավոր դաշնակից. «Ամերիկայի ձայն»
1789 դիտում
10:37 06-02-2019
«Ռոսկոմնադզորը» սպառնում է՝ արգելափակել «Առավոտի» արդեն մեկ շաբաթ արգելափակված ռուսերեն կայքէջը. «Առավոտ»
3341 դիտում
14:19 12-01-2016
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ. Յայա Տուրեի ասածներն ինձ չեն հետաքրքրում
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»