211652_close_icon
views-count3397 դիտում article-date 23:45 14-12-2018

Ուկրաինայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը աճում է․ դիվանագետ

«Ուկրաինայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ Այս փաստը խոսում է Հայաստանի պատմության, մշակույթի և խոհանոցի հանդեպ ուկրաինացիների աճող հետաքրքրության մասին, և բարեբախտաբար, այն կախված չէ ներկա քաղաքական կոնյունկտուրաից», – [url=http://analitikaua.net/2018/gayk-akopyan-turizm-iz-ukrainyi-v-armeniyu-poslednie-godyi-neuklonno-rastet/]AnalitikaUA.net [/url]- ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Հայկ Հակոբյանը: Անդրադառնալով երկու երկրների միջեւ առևտրատնտեսական հարաբերություններին՝ Հակոբյանը նշել է, որ վերջերս Ուկրաինայի և Հայաստանի միջև առևտրի ծավալները նվազել են, և դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: «Նախ դա կապված է 2014-ից հետո Ուկրաինական տնտեսության լուրջ անկման և հաստատված կապերի ընդմիջման հետ: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին մենք կարձանագրենք տնտեսական հարաբերությունների աճի դրական դինամիկա», – ասել է նա: Դիվանագետը համոզված է, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը, երկկողմ այցերը, Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան պարոն Լիտվինի աշխատանքը և Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանի նշանակումը կարճ ժամանակահատվածում դրականորեն կփոխեն իրավիճակը։ «Հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն, քանի որ Հայաստանը և Ուկրաինան ուղղակի «դատապարտված են» ունենալ ջերմ և վստահելի հարաբերություններ՝ հիմնված ընդհանուր քրիստոնեական, պատմամշակութային և բարոյաէթիկական հիմքի վրա: Մենք շատ լավ հասկանում և ընկալում ենք միմյանց, և դա ամենակարևորն է»: Հայկ Հակոբյանը նաև բարձր է գնահատել համայնքի աշխատանքը՝ շեշտելով, որ Ուկրաինայի հայերի միության գործունեությունը պետք է գնահատել, առաջին հերթին, որպես Ուկրաինայում բնակվող հայերի համախմբման ամենակարևոր գործոն: «Ուկրաինայի հայերի միության դերը դժվար է գերագնահատել: Իսկ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանի անձնական ներգրավվածությունը բոլոր նախագծերում և նախաձեռնություններում, և ոչ ստանդարտ մոտեցումը կազմակերպության առաջ ծառացած խնդիրներին, միանշանակ խթան են դառնում նոր ծրագրերի ու նախաձեռնությունների համար»: Հիշեցնենք, որ 2018 թ․-ին լրանում է հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը, իսկ օրեր առաջ Կիևի ամենաճանաչված հոգևոր եւ մշակութային կենտրոնը հայկական խաչքար է նվեր ստացել:

Նմանատիպ նյութեր