Մոսկվան աջակցություն է առաջարկում Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսության հարցում․ «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Մոսկվան պատրաստվում է աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև ուղղակի երկխոսություն ձևավորելու համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք ցանկանում ենք աջակցություն առաջարկել Բաքվի և Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ուղիղ երկխոսություն ծավալելու հարցում»,- ասել է Լավրովը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը և որպես առանձին երկիր, և որպես ԵԱՀԿ համանախագահ երկիր «կանի ամեն բան՝ այդ նպատակով աոաջընթացին նպաստելու համար»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]