Brabus թյունինգային ընկերությունը ներկայացրել է ամենահզոր Mercedes-AMG G63-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Գերմանական թյունինգային հայտնի Brabus ընկերության վարպետները թյունինգի են ենթարկել Mercedes-AMG G63 մոդելը:
Ամենագնացը համալրվել է 5,5 լ աշխատանքային ծավալով V8 տուրբոշարժիչով, որը 700 ձիաուժ հզորություն է ապահովում:
100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 210 կմ/ժ է կազմում:
Ընկերությունը նշում է, որ բացառիկ ամենագնացից, որը կկրի Brabus 700 4x4 անվանումը, կլինի ընդամենը 10 օրինակ, իսկ արժեքը կկազմի 250 հազար եվրո: