Հետախուզվողը կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ
«Հետախուզում-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ համագործակցության շնորհիվ, դեկտեմբերի 12-ին կամավոր «Բագրատաշենի» անցակետ է ներկայացել Էդուարդ Մ.-ն, որը 2017թ. հոկտեմբերի 31-ից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]