211652_close_icon
views-count2970 դիտում article-date 23:04 22-11-2018

Կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ

«Զինանոց-2018» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 21-ին, ժամը 08.35-ին, 1993 թ. ծնված Արման Հ.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 20-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364.2 հոդվածի (զինծառայողի կողմից թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ ապօրինի գործածելը) 2-րդ մասի մեղադրանքով, կամավոր ներկայացել է Բագրատաշենի անցակետ, որտեղից բերման է ենթարկվել ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, այնուհետև տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին և ձերբակալվել: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր