211652_close_icon
views-count1371 դիտում article-date 15:32 05-12-2018

Ներկայացավ Բագրատաշենի սահմանային անցակետ

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ, նաև համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների հետ, դեկտեմբերի 4-ին, ժամը 18.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետ է ներկայացել 1960 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը 2000թ. հունիսի 5-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 216 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր