Վարշավայից հետախուզվող է կամավոր եկել Երևան
«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 12-ին Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով «Զվարթնոց» օդանավակայան է կամավոր ժամանել Ռազմիկ Խ.-ն, որը 2016 թվականի մայիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի, 333 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]