1041 դիտում
13:52 12-12-2018
Արտակ Զեյնալյանը մասնակցել է քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին նվիրված համաժողովին
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» ծրագրի եզրափակիչ համաժողովին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արտակ Զեյնալյանն անդրադարձել է ներկայում ընթացող դատաիրավական բարեփոխումներին և ընդգծել, որ իրավական համակարգի կատարելագործումն ընթանում է նոր հայեցակարգերի, ինստիտուտների ու կարգավորումների մշակման, սկզբունքորեն նոր մոտեցումների ներդրման միջոցով: «Այս գործընթացի առաջնային նպատակը միջազգային չափանիշներին և օտարերկրյա առաջադեմ փորձին համահունչ անձի իրավունքների հուսալի պաշտպանության ապահովումն է»,- նշել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ հարցն առավել արդիական է դառնում, երբ խոսքը վերաբերում է քրեաիրավական և դատավարական հարաբերություններում անձի իրավունքների և օրինական շահերի ապահովմանը, քանի որ հենց այս ոլորտում են դրսևորվում մի շարք կարևոր իրավունքների առավելագույն սահմանափակումները: Արտակ Զեյնալյանի խոսքով՝ Ծրագրում արտացոլված նպատակները ևս մեկ անգամ ընդգծում են Հայաստանի Հանրապետության հանձնառությունը և պատրաստակամությունը մեր երկրում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների շարունակական ամրապնդման և այս ոլորտում օրենսդրության և պրակտիկայի միասնականության ապահովման հարցում: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև այն լայնածավալ աջակցությունը, որը Ծրագրի շրջանակում ցուցաբերվել է ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքրերի նախագծերի մշակման գործընթացում: «Ինչպես այս ծրագրի և դրան նախորդող ժամանակահատվածի համար, այնպես էլ ներկայում քրեական արդարադատության բարեփոխումները շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության առաջնահերթությունների ցանկում»,- նշել է Արտակ Զեյնալյանը՝ քրեական արդարադատության բարեփոխումների համատեքստում կարևորելով Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի աջակցությունը:
Ամփոփելով խոսքը՝ նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանն ու Եվրոպայի խորհրդին այս ծրագրի միջոցով Հայաստանում քրեական արդարադատության բարեփոխումներին գործուն աջակցելու համար:
Համաժողովին բացման խոսքով են հանդես եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, այլք:
Նմանատիպ նյութեր
3533 դիտում
12:48 09-07-2018
Բակո Սահակյանն ու Արտակ Զեյնալյանը քննարկել են համագործակցությունը արդարադատության ոլորտում
3797 դիտում
09:01 21-11-2018
Արտակ Զեյնալյանը հրաժեշտ կտա. Ով է հավակնում արդարադատության նախարարի պաշտոնին. «Ժամանակ»
Այս բաժնից
265 դիտում
16:29 21-05-2024
Ալեն Սիմոնյանը ճիշտ է ասում. իրենք առևտուր արեցին ու հանձնեցին Արցախը. Գառնիկ Դանիելյան
310 դիտում
16:28 21-05-2024
Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար
301 դիտում
16:21 21-05-2024
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքով