1727 դիտում
15:40 10-12-2018
Այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար. ՍԴՀԿ-ն ուղերձ է հղել
Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սոցիալ Դեմոկրատ ՀՆչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ արդար, ազատ ու թափանցիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ:
Անկախ արդյունքներից, այս ընտրությունը հաղթանակ է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների այլ համայն հայության համար: Տասնյակ տարիներ բռնությամբ, խարդախությամբ ու ընտրակեղծիքների միջոցով Հայաստանի քաղաքացուց խլված քվեի իրավունքը այսօր վերականգնվեց և քաղաքացին կրկին հնարավորություն ունեցավ իր ազատ կամքով քվեարկելու իր նախասիրած թեկնածուի օգտին, վերաիմաստավորելով յուրաքանչյուր քվեն։ Իսկ սա անտարակույս Թավշյա հեղափոխության մեծագույն նվաճումներից մեկն է:
Հուսով ենք, որ այս ընտրություններով սկիզբը կդրվի քաղաքական նոր մշակույթի, հիմնված ժողովրդավարական ակզբունքների վրա, ուր գերիշխողը կլինի ոչ թե սեփական կամ խմբային նեղ շահը այլ գաղափարական ու ծրագրային պայքարը:
Շնորհավորում ենք նաև ընտրություններում հաղթանակած կուսակցություններին, և մաղթում, որ նորընտիր Ազգային ժողովն ու ապագա կառավարությունը անմիջապես կլծվեն հայրենիքի առաջ ծառացած բազում մարտահրավերների հաղթահարման գործին, հանուն ժողովրդավար, սոցիալապես արդար ու բարգավաճ Հայաստանի»։
Նմանատիպ նյութեր
3812 դիտում
11:36 02-09-2018
Սեպտեմբերի 2-ը համայն հայության տոնն է. Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի անկախության օրվա առթիվ
Այս բաժնից
730 դիտում
18:57 23-01-2025
Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է Հայաստանի շինարարների միության անդամների հետ
823 դիտում
18:44 23-01-2025
Սահմանվել են սիրողական ձկնորսության թույլատրելի կենդանատեսակները և չափաքանակները
664 դիտում
18:32 23-01-2025
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպումը