211652_close_icon
views-count1644 դիտում article-date 13:58 19-08-2019

Եթե Ամուլսարը շահագործելու որոշում կայացվի, բնակիչները փակ կպահեն հանք տանող ճանապարհները

Եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, Բաղրամյան 26-ի մոտ հայտարարեցին բողոքի ակցիա անցկացնող Ջերմուկի բնակիչները: «Եթե որոշում կայացվի հանքը շահագործելու, պատրաստվում ենք փակ պահել հանք տանող ճանապարհները: Չեմ թողնելու իմ թոռները հաշմանդամ լինեն: 14 հոգի տնից եկել ենք պաշտպանենք մեր սարը, որ մեր երեխեքը վաղը-մյուս օր մաքուր օդ շնչեն: Եթե վարչապետը մերժել է Սերժին, ուրեմն պիտի մերժի Սերժի կողմից եկած բոլոր բացասական ծրագրերը: Դա չպիտի լինի քննարկման ենթակա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: Հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի: Ներկա պահին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների միջև հանդիպում է ընթանում։ Իսկ Բաղրամյան-26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Նմանատիպ նյութեր