2600 դիտում
21:24 03-12-2018
Արցախի ՄԻՊ-ը կազմակերպել է կլոր սեղան՝ հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով
Այսօր ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության նախաձեռնմամբ և հաշմանդամների միջազգային օրվա առթիվ, կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել Արցախում հաշմանդամների իրավունքների պաշտպանության թեմայով, որին մասնակցում էին պետական լիազոր մարմինների և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում Պաշտպան Արտակ Բեգլարյանը հակիրճ ներկայացրել է ՄԻՊ հաստատության ծրագրերը հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ՝ շեշտադրելով իր պատրաստակամությունը հետևողական ուշադրության ներքո պահել հասարակության տվյալ խմբի հիմնախնդիրները և նպաստել դրանց համակարգային լուծմանը:
Պաշտպանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա որոշ խնդիրների, մասնավորապես՝ հասարակության քաղաքական, մշակութային և տնտեսական կյանքում նրանց ներգրավվածության, հաշմանդամների կրթության, կարողությունների զարգացման, զբաղվածության, ֆիզիկական միջավայրի հարմարեցման և մի շարք այլ հարցերի: Նա հատուկ ուշադրության է արժանացրել հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության հարցը՝ այն համարելով և՛ հաշմանդամների, և՛ երեխաների իրավունքների պաշտպանության խնդիր:
Պաշտպանն ընդգծել է, որ պետական մարմինները և քաղաքացիական հասարակությունը պետք է համատեղ ջանքերով աշխատեն մեկ հիմնական նպատակի համար, այն է՝ հաշմանդամների համար ստեղծել հավասար հնարավորություններ և պայմաններ ինքնուրույն իրացնելու իրենց իրավունքները:
Մասնակիցների միջև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում՝ պայմանավորվելով որոշ գործնական քայլերի շուրջ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
547 դիտում
13:03 25-01-2025
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է
778 դիտում
12:19 25-01-2025
«Արարատցեմենտ» գործարանում խնդիր չկա, աշխատակիցների անձնական բնույթի հարցերը լուծում են ստացել
715 դիտում
12:06 25-01-2025
Եկեղեցին տոնում է Սուրբ Աթանաս և Սուրբ Կյուրեղ հայրապետների հիշատակության օրը