5086 դիտում
21:54 11-12-2017
Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» թեմայով կլոր սեղան-քննարկում է անցկացվել։ Դրան մասնակցել են Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան, ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար, գնդապետ Ալիկ Ավետիսյանը, ծրագրի միջազգային ղեկավար, պրն. Անդրեյ Եսինը, ՀՀ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում ընդգծվել է, որ ՀՀ ԶՈՒ-երում մարդու իրավունքների ամրապնդմանն աջակցելու նպատակով Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող և ԵԽ-ի կողմից իրականացվող այս ծրագրի նպատակն է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման բարելավումը և ԶՈՒ-ում մարդու իրավունքների խախտումների, հատկապես՝ վատ վերաբերմունքի կանխման, հայտնաբերման, տեղեկացման և քննության գործընթացների կատարելագուծումը։
Ողջունելով կլոր սեղանի մասնակիցներին՝ գնդապետ Ավետիսյանը կարևորել և արժևորել է խորհրդատվական խմբի կողմից իրականացվող աշխատանքը, ընթերցել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղերձը կլոր սեղանի մասնակիցներին։
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատու, Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ պրն. Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցները, որում բարձրաձայնված խնդիրների շուրջ ոլորտի պատասխանատուները ներկայացրել են իրենց կարծիքներն ու առաջարկությունները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
1078 դիտում
19:30 20-02-2024
Տեղի է ունեցել «Սոցիալական արդարությունը Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում
Այս բաժնից
301 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
421 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
814 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը