211652_close_icon
views-count2236 դիտում article-date 14:24 03-12-2018

Մոդրիչը, Ռամոսը ներկա կգտնվեն «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը. Ռոնալդուն հրաժարվել է մասնակցել

Այսօր տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը: Հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն «Ռեալի» ներկայացուցիչները. նախագահ Ֆլորենտինո Պերեսը, ավագ Սերխիո Ռամոսը՝ իր ընտանիքով և կիսապաշտպան Լուկա Մոդրիչը: Արարողությանը կմասնակցեց նաև «Ռեալի» դեսպանները՝ Ռաուլն ու Ռոբերտո Կարլոսը: Սպասվում է, որ «Ոսկե գնդակը» կստանա Լուկա Մոդրիչը, որը «Ռեալի» կազմում նվաճեց Չեմպիոնների լիգան, իսկ Խորվաթիայի հավաքականի հետ դարձավ 2018թ. աշխարհի փոխչեմպիոն: Թերևս, սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է ներկա լինել արարողությանը: Միջոցառումը տեղի կունենա Փարիզում, այսօր՝ Երևանի ժամանակով կեսգիշերին:

Նմանատիպ նյութեր