Եթե տեսնենք, որ խորհրդարանական համակարգը պետք է փոխել, վերադառնալ նախագահական համակարգի, մենք կաշկանդված չենք. Նիկոլ Փաշինյան
[url=https://www.tert.am/am/news/2018/12/02/Pashinyan-sisian/2860716]Tert.am[/url]-ը գրում է. Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ՀՀ քաղաքացու ընտրության վրա որևէ ապօրինի ազդեցություն չպետք է լինի: Այս մասին Սիսիանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի 1-ին համար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ասում ենք՝ ազատ, ժողովրդավար ընտրություններ: Ազատությունն ու ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը չեն վերաբերում միայն նրանց, ովքեր մտադիր են այս ընտրություններում քվեարկել «Իմ քայլի» օգտին: Դա վերաբերում է բոլորին, բոլոր նրանց, ովքեր թույլ չեն տալիս, որ իրենց ուղղորդեն: Ընտրություններում ուղղորդելու մի ձև կա՝ լսել քաղաքական գործիչներին, ճանաչել նրանց, որոշել, թե ում օգտին եք ուզում քվեարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/02/Pashinyan-sisian/2860716]այստեղ[/url]