211652_close_icon
views-count1686 դիտում article-date 22:48 25-03-2019

ԵԽ Մարդու իրավունքների տնօրենն արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօրընդունելէ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից համատեղ իրականացվող ծրագրերը կանանց, ազատությունից զրկված անձանց և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Կողմերը անդրադարձել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե ներկայացվող հատուկ դիրքորոշումներին, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներին: Քրիստոֆ Պուարելը արժեքավոր է համարել Մարդու իրավունքների պաշտպանի փորձը ևպատրաստակամություն հայտնել ընդլայնել համագործակցության շրջանակը: Արման Թաթոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԵԽ Մարդու իրավունքների տնօրենին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության և երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը:

Նմանատիպ նյութեր