211652_close_icon
views-count3058 դիտում article-date 16:03 17-08-2016

Շնորհակալ ենք մեր մարզիկներին՝ հայրենական սպորտի ու մեր ազգի պատիվը բարձր պահելու համար. Հ. Նաղդալյան

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի շնորհավորական ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում եմ մեր հրաշալի մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական չեմպիոնի ամենաբարձր տիտղոսը նվաճելու, Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին՝ այս մեծ հաղթանակների կապակցությամբ, որոնք, վստահ եմ, օրինակ են ծառայելու հազարավոր պատանի մարզիկների, ապագա չեմպիոնների, հայ ազգի պատիվը բարձր պահող հայորդիների համար: Օլիմպիական բարձունքը նվաճած մեր դյուցազունն իր փայլուն հաղթանակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ազգն անպարտելի է: Սիրելի՛ Արթուր, կեցցե՛ս, հրաշալի նվեր մատուցեցիր մեր ժողովրդին, քո հազարավոր երկրպագուներին: Շնորհակալ ենք այն երջանիկ պահերի, հաղթական ակնթարթների համար, որ պարգևեցիր մեզ՝ բարձր պահելով հայրենական սպորտի ու մեր ազգի պատիվը: Սիրելի՛ տղաներ, հպա՛րտ ենք Ձեզնով և վստահ, որ համաժողովրդական ցնծության և ուրախության այս պահերը մշտապես մնալու են հայ ժողովրդի պատմության ու հիշողության մեջ: Ձեր հաղթանակները՝ նվիրված սահմանին կանգնած հայ զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին՝ ազգային և մարդկային հատկանիշների բարձրագույն դրսևորումներ են: Փա՛ռք Ձեզ, Ձեզ ծնող-դաստիարակողներին և մեր ժողովրդի՛ն»։

Նմանատիպ նյութեր