2792 դիտում
15:58 29-11-2018
Ընտրություններում հաղթելու դեպքում Փաշինյանի կառավարությունը կշարունակի բարձրացնել Սևանի մակարդակը
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում հաղթելու դեպքում շարունակելու է Սևանի մակարդակի բարձրացման աշխատանքները։
«[url=https://www.armenpress.am/arm/news/956323.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ այս մասին Վարդենիս քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։
«Մենք շարունակելու ենք Սևանի մակարդակի բարձրացման աշխատանքները։ Սևանի շուրջ անտառներ կան, որոնք պետք է հատվեն, պետք է մարդկանց հնարավորություն տանք, որ գնան այդ ծառերը կտրեն ու այդ փայտանյութը օգտագործեն իրենց նպատակների համար։ Խրախուսելու ենք, որ մարդիկ աշխատեն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ իրենք ուշադրություն են դարձնելու նաև միջհամայնքային ճանապարհներին։
«Սևանի շուրջ ճանապարհները պետք է լինեն նորմալ վիճակի։
Մեր նախընտրական ծրագրում գրված է, որ մենք առանձնահատուկ նշանակություն պետք է տանք միջհամայնքային ճանապարհներին։ Դրանք կփոխեն շրջակա համայնքների պատկերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ։
Նմանատիպ նյութեր
1178 դիտում
16:58 01-06-2015
Էրդողանը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում խոստացել է որոշ նախարարություններ օպտիմալացնել
3426 դիտում
12:57 18-10-2016
Թրամփը պատրաստ է ընտրություններում հաղթելու դեպքում մինչև երդմնակալությունը հանդիպել Պուտինի հետ
Այս բաժնից
853 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
658 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու