2748 դիտում
14:55 29-11-2018
Կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարվում է. նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացվում է
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արսեն Մանուկյանը նշեց, որ օրինագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է:
«Ըստ այդմ՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Այն հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել ՀՀ կառավարության սահմանած նվազագույն կենսաթոշակի չափից։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում 2019 թ. հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25 500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)»,- ասաց Մանուկյանը։
Նախագծով սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թ. հունվարի 1-ից։
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
13:57 29-06-2023
Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը կդառնա 36 հազար դրամ
1731 դիտում
08:35 22-02-2014
Ըստ ԱՎԾ֊ի տվյալների՝ Հայաստանում աղքատությունն ու ծայրահեղ աղքատությունը նվազել են․ Ժողովուրդ
Այս բաժնից
862 դիտում
18:28 03-02-2025
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում
772 դիտում
18:22 03-02-2025
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել Մանուկ Բարսեղյանը