Անկանխիկ առևտրից կենսաթոշակառուների հետվճարի առավելագույն չափը կդառնա 10 հազար դրամ
Կառավարությունը նախատեսում է շարունակական դարձնել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գործադիրի որոշման նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Նախագծով նաև նախատեսվում է հետվճարի հաշվարկման համար անկանխիկ վճարումների գումարի նկատմամբ կիրառվող 12%-ն ավելացնել և սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։
Հետվճարի չափերի փոփոխության արդյունքում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող և անկանխիկ գնումներ կատարող կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը կավելանան 3000-4000 դրամով։