211652_close_icon
views-count2396 դիտում article-date 23:35 27-11-2018

Մայրաքաղաքում կկայանա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը» և ամենամյա գրական մրցանակաբաշխությունը

Դեկտեմբերի 1-2-ին ՀԲԸՄ-ի շենքում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»: Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ /մասնակցում է 30 հրատարակչություն/, առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի 9 շնորհանդեսներ /Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների ժողովածուն, Վահե Արսենի, Լևոն Շահնուրի և այլ հեղինակների գրքերի/, ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ /«ԹմբաԹա», «Բամբիռ», Լևոն Մալխասյան և «Մալխաս» ջազ բենդ/: Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի կունենա «Գրքի երևանյան փառատոնի» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Այս անվանակարգերում փառատոնը ստացել է 167 հայտ:

Նմանատիպ նյութեր