Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը և «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան կհամագործակցեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը և «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան կհամագործակցեն պետություն-մասնավոր երկխոսության, Հայաստանում զբոսաշրջության ոլորտիխթանման և զբոսաշրջային արդյունքի զարգացման նպատակով։ Այս մասին այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը և «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը։
Հուշագրով նախատեսվում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ը տեխնիկական, տեղեկատվական և, իր հնարավորությունների սահմանում, այլ կարգի աջակցություն կցուցաբերի ասոցիացիային՝ զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման ընթացքում, կաջակցի մասնագետների համար վերապատրաստման և կրթական ծրագրերի կազմակերպմանը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հնարավոր խնդիրների դեպքում կապահովի պետություն-մասնավոր երկխոսության հարթակ, ՓՄՁ ԶԱԿ-ին կաջակցի զբոսաշրջության ոլորտին առնչվող հետազոտություններ իրականացնելու հարցում, կներկայացնի ներգնա զբոսաշրջությունը և ներդրումները խթանող ծրագրեր՝ համաֆինանսավորման համար և այլն։
[b]Հանրային կապերի խումբ[/b]