Հայաստանում փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել.«Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ շնչել։
«Ես չգիտեմ, կառավարությունը նպատակային, հատուկ է այսպես անում, թե պատահականորեն, բայց փոքր բիզնեսը ճնշվում է»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով, մեկ ձև կա՝ իջեցնել հարկերը, նվազեցնել հարկային բեռը և ընկերությանը թույլ տալ դիմակայել մրցակցությանը»։