Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է ըմբշամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ, Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին (97 կգ) և Լևան Բերիանիձեին (125 կգ):
Հրաչյա Ռոստոմյանը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին ոգևորիչ պահեր պարգևելու համար.
«1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:
Ըմբիշները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար: