211652_close_icon
views-count1003 դիտում article-date 13:33 23-11-2018

Մխիթար Հայրապետյանը չի բացառում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը

ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն 6 ամիսների իր աշխատանքային գործունեության ընթացքում տպավորություն է ստացել, որ նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ։ Այդ մասին Հայրապետյանը նշեց մամուլի ասուլիսում: Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում նախարարության ապագան՝ հաշվի առնելով, որ բազմիցս խոսվել է որոշ գերատեսչությունների օպտիմալացման մասին, պատասխանեց.«Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է. եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, սփյուռքի աչքերին թոզ փչելու համար և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն»։ Հավելեց, որ չի բացառում նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարության վերակազմավորումը որպես որևէ նախարարության առանձին կոմիտեի կամ գործակալության։

Նմանատիպ նյութեր