Իտալացի մոտոարշավորդին որակազրկել են մրցավազքի ժամանակ վտանգավոր արարքի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Snipers Team-ի իտալացի մոտոարշավորդ Ռոմանո Ֆենատիին որակազրկել են ոչ մարզական պահվածքի համար:
Սան-Մարինոյում Moto2 Գրան-պրի կարգի մոտոմրցավազքի աշխարհի առաջնության ժամանակ Ֆենատին շարժման ժամանակ մոտեցել է Ստեֆանո Մանցիին և սեղմել նրա մոտոցիկլետի ձեռքի մոտոցիկլետի արգելակը:
Այդ արարքի պատժառով Ռոմանոն ստիպված է եղել դադարեցնել մրցավազքը, իսկ շուտով նրան ոչ միայն որակազրկել են 2 մրցավազքով, այլ նաև՝ հեռացրել թիմից:
«Ներկա պահից մենք խզում ենք պայմանագիրը Ռոմանո Ֆենատիի հետ՝ նրա ոչ մարզական և վտանգավոր վարքագծի պատճառով: Ցավոք պետք է արձանագրենք, որ նրա անպատասխանատու վարքագիծը այլ մարզիկի կյանքին սպառնալիք է եղել: Դա ոչ մի արդարացում չի կարող ունենալ», նշված է Snipers Team-ի տարածած հաղորդագրության մեջ: