211652_close_icon
views-count2371 դիտում article-date 15:40 28-11-2018

Շիրակի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է ԱԺ պատգամավորի 116 թեկնածու

Շիրակի մարզում, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 229 հազար 542-ը քաղաքացի: ԿԸՀ-ի հրապարակած տեղեկությունների համաձայն, Գյումրիում ընտրողների թիվը 127 հազար 523 է: Շիրակի մարզում վարկանիշային ընտրակարգով առաջադրվել է ԱԺ պատգամավորի 116 թեկնածու: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամենաշատ թեկնածուներն առաջադրվել են ՀՅԴ-ից եւ «Իմ քայլը» դաշինքից, իսկ ամենաքիչ թեկնածուները Շիրակի մարզում ունեն «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը եւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ յուրաքանչյուրը հինգական թեկնածու: ՀՀԿ վարկանիշային ընտրական ցուցակում ընդգրկվել է 13 թեկնածու: «Իմ քայլը» դաշինքը Շիրակի մարզի վարկանիշային ընտրացուցակում ունի 15 թեկնածու` նրանց թվում նաև Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, Շիրակի մարզի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Շիրակի մարզպետի օգանական Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետի տեղակալներ Սոֆյա Հովսեփյանը եւ Արա Մելիքջանյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Նազելի Բաղդասարյանը եւ այլք: Այս ընթացքում մարզպետի պարտականությունները ժամանակավորապես դրված են Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանի վրա:

Նմանատիպ նյութեր