211652_close_icon

«Շիկահեր տղան». շուտով հանրությանը կներկայացվի Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին ֆիլմը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count41162 դիտում article-date 22:59 17-11-2018
Ռեժիսոր Հայկ Բաբայանը շուտով հանրության դատին կհանձնի իր նոր կարճամետրաժ «Շիկահեր տղան» ֆիլմը։ Ֆիլմը Արցախի հերոս, մոնումենտցի Ռոբերտ Աբաջյանի «Կյաժի» մասին է։ Ռոբերտ Աբաջյանը և ֆիլմի հայտնի ռեժիսոր Հայկ Բաբայանը մոնումենտցիներ են և մեծացել են նույն թաղամասում։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Արցախում սկսվեց պատերազմը։ Վաշտի հրամանատարի մահվանից հետո, ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցնում է իր վրա և պատնեշի վրայից շարունակում մարտը։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ արդեն հանել է իր մոտ մնացած վերջին նռնակը ու պատրաստ սպասում է՝ հենց մոտենան, իր հետ միասին պայթեցնելու է նրանց, որ չհանձնվի։ Տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին, Աբաջյանը բացված նռնակը թաքցնում է ափի մեջ և ձեռքերը վեր բարձրացնում, իբր հանձնվում է։ Թույլ տալով, որ բավականաչափ իրեն մոտենան, Աբաջյանն իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ Անձնազոհ քայլով Ռոբերտ Աբաջյանը նաև փրկել է թիկունքից օգնության հասած հայկական ուժերի զինվորներին։ Սարսափելի դեպքերից հետո Հայկը տեսնում է երազի մեջ Աբաջյանին, որից էլ ծնվում է ֆիլմի միտքը։ Ֆիլմում մի քանի ժամանակաշրջաններ միախառնվել են իրար, զգացողությունների մի շղթա, որը հասցնում է մինչև քառօրյա պատերազմ։ Ֆիլմի բեմադրող օպերատորը DreamShots ընկերության հիմնադիր, օպերատոր Գաբրիել Միրաքյանն է։ Առանց ավելորդ պաթոսի այս ֆիլմում նկարահանվել է և իր կարևոր դերն ունի լեգենդար զինվորական, Արցախի հերոս Կոմանդոսը՝ Արկադի Տեր-Թադևոսյանը։ Ֆիլմի դետալները մեծ տեղ են զբաղեցնում, խոսքը քիչ է։ Որոշ տեսարաններ գուցե մեծ աղմուկ հանեն, բայց ռեժիսուրան պատվերով համերգ չէ, այնտեղ պետք լինես հնարավորինս անկեղծ և երևույթները նայես ոչ թե 2, այլ՝ 4-5-6-10 տեսանկյունից, նշում է ռեժիսոր Հայկ Բաբայանը։ Ֆիլմի ստեղծմանը ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Տաթև Հովսեփյանը։ Ֆիլմը այնպես է կառուցված, որպեսզի յուրանքանչյուր մարդ իրեն գտնի կլինի սովետական շրջանում, 90-ականներում, 2000-ականներում, թե մեր օրերոմ։ Հենց այդ շղթան բերում և հասցնում է Քառօրյա հերոսական պատերազմ։ Մենք հերոսական ֆիլմերի կարիք ունենք, բայց այդ ֆիլմերը չպետք մեզ միայն գովերգեն, այլ պետք է ոգևորեն և ավելի ուժեղ դարձնեն գաղափարապես, եզրափակում է ռեժիսոր Հայկ Բաբայանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր