Կալիֆորնիայի պատմության մեջ ամենախոշոր հրդեհների հետևանքով ավելի քան 1000 մարդ անհետ կորել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան 1000 մարդ համարվում է անհետ կորած: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը։
Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ:
Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում: