Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների զոհերի թիվն հասել է 40-ի
ԱՄՆ Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենախոշոր անտառային հրդեհների զոհերի թիվն հասել է 40-ի: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը տեղեկացնում է, որ հրդեհի տարածումը ստիպում է բնակիչներին լքել տները:
Հրդեհի տարածքը մակերեսով գերազանցում է Նյու Յորքի տարածքը: Հրդեհի վայրում աշխատում է 10 հազար հրշեջ-փրկարար:
Ըստ LATimes-ի վերջին տեղեկությունների՝ զոհերի թիվը կազմում է 40 մարդ:
[url=https://shamshyan.com/hy/article/2017/10/12/1079614/]Հիշեցնենք[/url], որ անհայտ կորած է համարվում մոտ 150 մարդ։ Կրակը ոչնչացրել է հանրահայտ «Հիլթոն» հյուրանոցը, մեծ թվով ավտոմեքենաների կայանատեղիներ, առանց էլեկտրականության են մնացել ավելի քան 90 հազար բնակելի տներ և ձեռնարկություններ։
Նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել՝ նահանգում բնական աղետի վերաբերյալ, որի շրջանակներում հրդեհից տուժածներին դաշնային ֆոնդից օգնություն կհատկացվի։